ChessAcademy.am

Մամիկոն Ղարիբյանը և Կիրիլ Շևչենկոն գլխավորում են աղյուսակը 2-րդ տուրից հետո

2017-10-06

Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»  մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները: Մրցաշարի 6 պարտիաներից հինգը ունեցան հաղթական ավարտ: Միակ ոչ-ոքին գրանցվեց Հայաստանի երկու պատվիրակների՝ Արամ Հակոբյանի և Շանթ Սարգսյանի դիմակայությունում: Պարտիան նաև ամենաերկարն էր այս տուրում: Մրցաշարում 2-րդ հաղթանակները տոնեցին Մամիկոն Ղարիբյանը և Կիրիլ Շևչենկոն: Այժմ Ղարիբյանը և Շևչենկոն 2-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

Մեկնարկային տուրի անհաջողությունից հետո առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»-ի առաջին փուլի հաղթող Կիրիլ Շուբինը: Առաջին հաղթանակները տոնեցին նաև Արսենի Նեստերովը և Ստեֆան Պողոսյանը: 

 

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio