Կայացավ Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 8-րդ տուրը
2017-10-12Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն տոնեց իր 7-րդ հաղթանակը. այս տուրում նրա մրցակիցն էր Սերգեյ Լոբանովը:
2-րդ հորիզոնականում ընթացող Արամ Հակոբյանը պարտվեց Վյաչեսլավ Զարուբիցկուն, իսկ լավագույն եռյակը եզրափակող Շանթ Սարգսյանը հաղթեց Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլի հաղթող Կիրիլ Շուբինին:
Մեր երրորդ ներկայացուցիչը՝ 4-րդ հորիզոնականում ընթացող Մամիկոն Ղարիբյանը, պարտվեց նորվեգացի Կաասեն Թոր Ֆրեդրիկին:
Արսենի Նեստերովը կարևոր հաղթանակ տոնեց Ստեֆան Պողոսյանի նկատմամբ և բարձրացավ 4-րդ հորիզոնական: Անհաջող մեկնարկից հետո 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Պուլտինյավիչիուս Պաուլիուսը:
8-րդ տուրից հետո 7.5 միավորով աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն, ով 2-րդ հորիզոնականում ընթացող Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանին գերազանցում է 1 միավորով: Արամ Հակոբյանը 6 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: 4-րդ հորիզոնականում գտնվող Արսենի Նեստերովն իր ակտիվում ունի 5.5 միավոր, Մամիկոն Ղարիբյանը և Վյաչեսլավ Զարուբիցկին վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 5-6-րդ հորիզոնականները: