ChessAcademy.am

Կիրիլ Շևչենկոն կրկին սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը

2017-10-08

Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»  մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները: Տուրում գրանցվեց 3 ոչ-ոքի արդյունք: Մրցաշարի երեք առաջատարներից Կիրիլ Շևչենկոն հաղթեց Կիրիլ Շուբինին: Նշենք, որ պարտիայի ընթացքում Շուբինը ուներ մեծ առավելություն, սակայն պարտիայի վերջնամասում կոպիտ վրիպեց և պարտվեց:

Մյուս երկու առաջատարները՝ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը, իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Չորս անընդմեջ պարտությունից հետո Նորվեգիան ներկայացնող Թոր Ֆրեդրիկ Կաասենը տոնեց առաջին հաղթանակը: Մրցաշարում 3-րդ հաղթանակը տոնեց Մամիկոն Ղարիբյանը: Վյաչեսլավ Զարուբիցկի – Արսենի Նեստերով պարտիան ավարտվեց հաշտությամբ:

5-րդ տուրից հետո 4.5 միավորով աղյուսակը կրկին սկսեց միանձնյա գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Արսենի Նեստերովը 3.5 միավորով  ընթանում է 4-րդ հորիզոնականում:

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio