ChessAcademy.am

Ջերմուկում ընթացող պատանեկան Գրան Պրիում եռիշխանություն է

2017-10-07

Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»  մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի 6 պարտիաներից չորսն ունեցան հաղթական ավարտ: Մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Նրա մրցակիցն էր Բելառուսի ներկայացուցիչ Վյաչեսլավ Զարուբիցկին: Այս արդյունքից օգտվեցին Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, ովքեր հաղթանակներ տոնեցին և միավորներով հավասարվեցին Շևչենկոյին: Մրցաշարում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Արսենի Նեստերովը, ով այժմ ընթանում է 4-րդ հորիզոնականում:

Տուրը հաղթանակ էր նաև Նիկոլոզ Կաչարավայի համար: Առաջին Գրան Պրի մրցաշարի հաղթող Կիրիլ Շուբինը 2-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց. այսօր նրա մրցակիցն էր Ստեֆան Պողոսյանը: Արդարության համար նշենք, որ այս երկու պարտիաներում էլ Շուբինը ուներ մեծ առավելություն:

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio