ChessAcademy.am

Հայ պատանիները հաղթանակով մեկնարկեցին պատանեկան Գրան Պրիում

2017-10-04

Այսօր Ջերմուկում կայացավ Եվրոպայի պատանեկան Գրան Պրի մրցաշարի 2-րդ փուլի 1-ին տուրը: Մեկնարկային տուրն անցավ լարված պայքարում. բոլոր պարտիաներն ունեցան հաղթական ավարտ: Մրցաշարը լավ մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները, ում երեկ կայացած վիճակահանության արդյունքում բաժին ընկան մեկնարկային 1-ին, 2-րդ և 3-րդ համարները: Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց Սերգեյ Լոբանովի (Ռուսաստան) նկատմամբ, Շանթ Սարգսյանը ուժեղ գտնվեց Ռուսաստանը ներկայացնող Ստեֆան Պողոսյանից, իսկ Մամիկոն Ղարիբյանը առավելության հասավ Արսենի Նեստերովի (Ռուսաստան) նկատմամբ: Առաջին տուրում պարտություն կրեց նաև Ռուսաստանի 4-րդ ներկայացուցիչը՝ Կիրիլ Շուբինը, ով հանդիսանում է Գրան Պրիի առաջին փուլի հաղթողը: Շուբինի նկատմամբ հաղթանակ տոնեց Կաչարավա Նիկոլոզը (Վրաստան): Մրցաշարը հաղթանակով մեկնարկեցին նաև Վյաչեսլավ Զարուբիցկին (Բելառուս) և Կիրիլ Շևչենկոն (Ուկրաինա), նրանք համապատասխանաբար հաղթեցին Թոր Ֆրեդրիկ Կաասենին և Պաուլիուս Պուլտինյավիչիուսին:

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio