ChessAcademy.am

Ջերմուկում տեղի ունեցավ Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»-ի բացման արարողությունը

2017-10-04

Ջերմուկում՝ «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի նորակառույց մասնաշենքում, կայացավ Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա գտնվեցին Վայոց Ձորի մարզպետ, Վայոց Ձորի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մրցաշարի տնօրեն Գենադի Նեսիսը,  Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, բազմաթիվ հյուրեր և շախմատասերներ։ Բացման արարողության ընթացքում մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Գենադի Նեսիսը և Սմբատ Լպուտյանը։ Գենադի Նեսիսը նշեց, որ արդեն 15 տարի ինքն անցկացնում է «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարը և երկար ժամանակ իր մոտ եղել է ցանկություն՝ ընդլայնելու այդ մրցաշարը, և Շախմատի եվրոպական միության և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցության շնորհիվ այս տարվանից սկսած հնարավոր է դարձել մրցաշարը վերափոխել երեք մրցաշարից բաղկացած Գրան Պրի շարքի: Առաջինը տեղի է ունեցել այս տարի մայիսին Կիրիշի քաղաքում, երկրորդը այսօր մեկնարկում է Ջերմուկում, իսկ շարքը կեզրափակվի կրկին Կիրիշիում՝ 2018 թվականին։ Գենադի Նեսիսը շնորհակալություն հայտնեց Սմբատ Լպուտյանին և ԵՇՄ նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլուն Գրան Պրիի անցկացմանը մեծապես նպաստելու համար։

Սմբատ Լպուտյանը գոհունակությամբ նշեց, որ Ջերմուկն այս տարի արդեն երրորդ խոշոր մրցաշարն է ընդունում և իսկապես արդեն դարձել է շախմատային քաղաք:

Բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է տոնական համերգով:­­­­­­­

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio