ChessAcademy.am

Ավարտին է մոտենում Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլը

2017-10-14

Ջերմուկում ավարտին է մոտենում Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլը: Այսօր կայացավ մրցաշարի 10-րդ տուրը: Տուրի 6 պարտիաներից հինգը ունեցան հաղթական ավարտ: Նախավերջին տուրի կենտրոնական պարտիայում Կիրիլ Շևչենկոն մրցում էր 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Արամ Հակոբյանի հետ: Սևերով խաղացող Շևչենկոն 42 քայլում առավելության հասավ Հակոբյանի նկատմամբ  և ամրապնդեց դիրքերը առաջին հորիզոնականում: Շանթ Սարգսյանը հաղթանակ տոնեց Արսենի Նեստերովի նկատմամբ: Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լոբանովը ուժեղ գտնվեց Ստեֆան Պողոսյանից, Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլի հաղթող Կիրիլ Շուբինը պարտության մատնեց Մամիկոն Ղարիբյանին, իսկ Նիկոլոզի Կաչարավան հաղթանակ տոնեց Թոր Ֆրեդրիկ Կաասենի նկատմամբ: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց  Պուլտինյավիչիուս Պաուլիուս – Վյաչեսլավ Զարուբիցկի պարտիայում:

Վերջին տուրից առաջ 9 միավորով աղյուսակը գլխավորում  է Կիրիլ Շևչենկոն: 2-րդ հորիզոնականում ընթացող Շանթ Սարգսյանն իր ակտիվում ունի 8 միավոր, իսկ Արամ Հակոբյանը 7 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:   

 

 

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio