ChessAcademy.am

Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլ

2017-08-20

Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և «Պոլիմետալ» Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ, ս․թ․-ի հոկտեմբերի 3-16-ը քաղաք Ջերմուկում կանցկացնի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին կմասնակցեն շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից և Հայաստանից: Նրանք են՝ ՄՎ Շևչենկո Կիրիլը /Ուկրաինա/, ՄՎ Հակոբյան Արամ​ը /Հայաստան/, Լոբանով Սերգոյ​ը /Ռուսաստան/, ՄՎ Սարգսյան Շանթը /Հայաստան/, ՖՎ Կաասեն Թոր Ֆրեդրիկ​ը /Նորվեգիա/, ՄՎ Պուլտինյավիչիուս Պաուլիուսը /Լատվիա/, Նեստերով Արսենին /Ռուսաստան/, ՖՎ Պողոսյան Ստեֆանը /Ռուսաստան/, ՖՎ Շուբին Կիրիլը /Ռուսաստան/, ՖՎ Ղարիբյան Մամիկոնը /Հայաստան/, ՖՎ Զարուբիտսկի Վյաչասլաու​​ն /Բելառուս/ և ՖՎ Կաչառավա Նիկոլոզ​ը /Վրաստան/։ Խաղերը կընթանան հոկտեմբերի 4-15-ը Ջերմուկի «Ջերմուկ Աշխարհ» նորակառույց հյուրանոցային համալիրում։ Խաղերի ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի յուրաքանչյուր օր, ժամը 15:00-ին, վերջին` 9-րդ տուրը` ժամը 11:00-ին մրցաշարի պաշտոնական կայքէջում։

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio