ChessAcademy.am

Կիրիլ Շևչենկոն պահպանեց առաջատարi դիրքերը

2017-10-13

Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»  մրցաշարի 9-րդ տուրի պարտիաները:  

Տուրի կենտրոնական պարտիայում  մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն սպիտակ խաղաքարերով  մրցում էր 2-րդ հորիզոնականում ընթացող Շանթ Սարգսյանի հետ: Լարված ընթացք ունեցած պարտիայում Շանթ Սարգսյանն ուներ մեծ առավելություն, սակայն ժամանակի սղության պատճառով չկարողացավ գտնել հաղթանակի ուղին, և պարտիան ավարտվեց հաշտությամբ: 3-րդ հորիզոնականում ընթացող Արամ Հակոբյանը հաղթեց Կիրիլ Շուբինին և միավորներով հավասարվեց 2-րդ հորիզոնականում ընթացող Սարգսյանին:

Մեր երրորդ ներկայացուցիչը՝ Մամիկոն Ղարիբյանը, պարտվեց բելառուս Վյաչեսլավ Զարուբիցկուն: Սերգեյ Լոբանովը հաղթեց 4-րդ հորիզոնականում ընթացող Արսենի Նեստերովին, իսկ Կաչարավա Նիկոլոզը առավելության հասավ աղյուսակը եզրափակող Ստեֆան Պողոսյանին: Պուլտինյավիչիուս Պաուլիուս - Թոր Ֆրեդրիկ Կաասեն պարտիան ավարտվեց հաշտությամբ:

9-րդ տուրից հետո 8 միավորով աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն  իրենց ակտիվում ունեն 7-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: 

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչներ





Developed by 5165m Studio